Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշման հավելվածի 9․1-ին կետի՝ հիմք ընդունելով Ալվարդ Արծրունու Ֆարմանյանի դիմումը, Սլավիկ Արզումանի Մալխասյանի, Մարգարիտ Վրույրի Բաղրամյանի, Սուքիաս Վարդգեսի Մկրտչյանի հայտարարությունները, անձնագրերը, ամուսնության վկայականը, ծննդյան վկայականները՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի բնակիչ Ալվարդ Արծրունու Ֆարմանյանի ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ բաղկացած է եղել հինգ անձից․ Ալվարդ Արծրունու Ֆարմանյան - ինքը (ծնված 10․05․1951 թվականին), Վաչիկ Բագրատի Ֆարմանյան - ամուսինը (ծնված 20․04․1941 թվականին, մահացած 16․02․2012թ), Արծրուն Վաչիկի Ֆարմանյան – տղան (ծնված 05․06․1973 թվականին), Արտյոմ Վաչիկի Ֆարմանյան - տղան (ծնված 28․09․1968 թվականին), Մանիշակ Վաչիկի Կիրակոսյան – աղջիկը ( ծնված 15․07․1971 թվականին)։
2․ Հաստատել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի բնակիչ Ալվարդ Արծրունու Ֆարմանյանի ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Սարամեջ գյուղում ունեցել է բնակելի տուն, որը երկրաշարժի հետևանքով քանդվել է։ |