Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02062021-06-0045 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06062ZCCKQKE) և Սերյոժա Մեսրոպի Վարդանյանի (ծնված՝ 03․01․1952թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող 06-040-0117-0104 կադաստրային ծածկագրով 0,204 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնանցք, 14-րդ փողոց, 1-ին փակուղի, 4/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1810):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: