Այսօր: Շաբաթ, 11 Հոկտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՀԱՆ ՀԱՄԼԵՏԻ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 06-075-0130-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,105 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ԼՍ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12022019-06-0014 վկայականը և Վահան Համլետի Նազարյանի դիմումը՝ որոշում եմ

   1. Վահան Համլետի Նազարյանին (ծնված՝ 27․09․1964թ․) սեփականության իրավունքով պատկանող, «Մարզ Լոռի, համայնք Մեծ Պարնի 13-րդ փողոց 18 բնակելի տուն» հասցեում գտնվող, 06-075-0130-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,105 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
   2. Վահան Համլետի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող 06-075-0130-0013 կադաստրային ծածկագրով 0,105 հեկտար մակերեսով հողամասի վրա կառուցված 90․5 քմ մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական՝ որպես ատամնաբուժարան օգտագործելու նպատակով։
   3. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner