Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 69
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2020 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի    3-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով՝ 618 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս՝ 517 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս՝ 101 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.

2) ծախսերի գծով՝ 618 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս՝ 517 090,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս՝ 101 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.

3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայն հավելված 4-ի:    

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:     

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

8. Սահմանել, որ.

1) համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 8%-ը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 


Կողմ -8

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ

ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
(4.84 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner