1. Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության գրանցման լրացված թերթիկը ներկայացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված թերթիկը հնարավոր է ուղարկել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով,
2. Թերթիկները կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում,
3. Թերթիկի հետ ներկայացվում են ընդունելության խնդրին առնչվող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում),
4. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված թերթիկները, անձը հաստատող փաստաթղթի պատճենը և փաստաթղթերը հանձնում է աշխատակազմի քարտուղարին,
5. Աշխատակազմի քարտուղարը սահմանված ընթացակարգով կազմակերպում է թերթիկներում նշված խնդրիների նախնական քննարկում աշխատակազմի համապատասխան մասնագետների միջոցով,
6. Մինչև ընդունելության օրը քաղաքացու բարձրացրած խնդրին համապատասխան լուծում չտրվելու դեպքում, քաղաքացին ընդգրկվում է ընդունելության հերթագրվածների ցուցակում,
7. Աշխատակազմի համապատասխան աշխատակիցը հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով հերթագրված քաղաքացիներին ծանուցում է ընդունելության օրվա և ժամի մասին:
8. Համայնքի ղեկավարի մոտ կազմակերպվում է ընդունելություն: