Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0020-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,04981 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ճշգրտված հատակագիծը։
2. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: