Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 15-ի նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի մասին Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին
3. «Սպիտակի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին
4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
5. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին