Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Վոլոդյա Վալերիկի Սահակյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող AUDI S5 4.2 մակնիշի (հաշվառման համարանիշ՝ 31VS777) և MASERATI LEVANTE 3.0 մակնիշի (հաշվառման համարանիշ՝ 37NX370) փոխադրամիջոցների գույքահարկը վճարելու պարտավորությունը չի կատարել` որոշում եմ.
1. Վոլոդյա Վալերիկի Սահակյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ: 2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին: 3. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վոլոդյա Վալերիկի Սահակյանին: