Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2․ Բյուջեի տողերը համարել փոփոխված սույն որոշման առաջին կետից բխող փոփոխություններին համափատասխան։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։