Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Կարինե Զարմաելի Դարչինյանի դիմումը` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ «ք.Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, թիվ 391» հասցեում գտնվող 06-006-0020-0044 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,001997 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Կարինե Զարմաելի Դարչինյանին տրամադրելուն:
2.Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել 6 000 ՀՀ դրամ:
|