Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 06-006-0132-0001-001 կադաստրային ծածկագրով լաբորատորիան օգտագործվում է որպես բնակելի տուն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2024 թվականի մարտի 11-ի թիվ 01/111․6/02161-2024 գրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30112017-06-0023 վկայականը և Սերյոժա Հովհաննեսի Սահակյանի (15․09․1951թ․) դիմումը ՝ որոշում եմ.
1. Սերյոժա Հովհաննեսի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Խնկոյան փողոց 30» հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0132-0001 կադաստրային ծածկագրով 0,035 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2. Սերյոժա Հովհաննեսի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Խնկոյան փողոց 30» հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0132-0001 կադաստրային ծածկագրով 0,035 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 06-006-0132-0001-001 կադաստրային ծածկագրով լաբորատորիայի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի՝ որպես բնակելի տուն օգտագործելու նպատակով։
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով կատարված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․Գրիգորյանի վրա։