Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 125 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 01/111.4/10338-2020 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող, Սիմոն Հովհաննեսի Շիրոյանին սեփականության իրավունքով պատկանող, Պանրագործների թաղամաս, թիվ 244 հասցեում գտնվող 06-006-0054-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,10951 հեկտար բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության հողամասի:
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություններ:
|