Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 310
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 սեպտեմբերի 2025 թ.

ԱԼԻԿ ՎԱՀՐԱՄԻ ԱԶԱՏՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՈՒՄԸ ՏԱՐԱԺԱՄԿԵՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Ալիկ Վահրամի Ազատյանը դիմել է Սպիտակ համայնքի ղեկավարին՝ խնդրելով տարաժամկետել Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ 343 որոշմամբ սահմանված փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը, և վճարման ենթակա հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր յոթանասուն ՀՀ դրամից 2025 թվականի սեպտեմբերի 22-ին վճարել է հիսուն հազար ՀՀ դրամ՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ 343 որոշմամբ Ալիկ Վահրամի Ազատյանից գանձման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկի մնացորդի՝ հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր յոթանասուն ՀՀ դրամի գանձումը տարաժամկետել՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման` տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:

3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիկ Վահրամի Ազատյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner