Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 60
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2020 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-006-0165-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ, ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010թ. հունիսի 1-ի թիվ 186 հրամանի, հաշվի առնելով, որ Ուզբեկական թաղամասում գտնվող 06-006-0165-0002 կադաստրային ծածկագրով 0,07977 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, դրա վրա գտնվող 178,75 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 4,7 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 6,08 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 8,11 քառակուսի մետր մակերեսով կաթսայատունը և 37,8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հարթակը առաջին պետական գրանցման ժամանակ հաշվառվել են «անհայտ» քաղաքացու անունով, սակայն անշարժ գույքը Սպիտակի քաղխորհրդի 1996 թվականի օգոստոսի 29-ի արձանագրություն 8, կետ 3 որոշման հիման վրա 30 հոկտեմբերի 1996 թվականի տրամադրված բնակելի տարածության թիվ 31 օրդերի համաձայն հատկացվել է Վարազդատ Երջանիկի Դանիելյանի ընտանիքին և մինչ օրս փաստացի տիրապետվում և օգտագործվում է նրա ընտանիքի կողմից, հիմք ընդունելով Վարազդատ Երջանիկի Դանիելյանի դիմումը ՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.     

 1. Սպիտակ համայնքի Ուզբեկական թաղամասում գտնվող 06-006-0165-0002 կադաստրային ծածկագրով 0,07977 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, դրա վրա գտնվող 178,75 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 4,7 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 6,08 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 8,11 քառակուսի մետր մակերեսով կաթսայատունը և 37,8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հարթակը ճանաչել Սպիտակ համայնքի սեփականություն:

2. Համաձայնություն տալ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ Սպիտակ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո այն նվիրատվությամբ Վարազդատ Երջանիկի Դանիելյանի ընտանիքին փոխանցելուն:


Կողմ -8

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ

ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner