Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի 987-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21052025-06-0020 վկայականը, Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.. 1. Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 06-040-0620-0025 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,36301 հեկտար մակերեսով արոտավայր հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել ջրային հողերի նպատակային նշանակության, ջրային գործառնական նշանակության: |