Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 07/02/2024 10:30
Վարող ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ, ԳՈՌ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՎԱԼՈԴՅԱ ՀԱԼԱՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՍՈՒՍԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ, ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ, ՆԵԼՍՈՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՌՈՍՏՈՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՅԱՆ, ՄԱՐՏԻՐՈՍ ՏՌՈՒԶՅԱՆ, ՄԽԻԹԱՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Խորհրդակցություն Սպիտակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *

 

Օրակարգում

Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի, խոտհարքների, արոտավայրերի օգտագործման, վարձակալության իրավունքով հատկացման, գործող պայմանագրերի ժամկետների հետ կապված խնդիրերի վերաբերյալ։

 

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանը ներկայացրեց, որ Սպիտակ համայնքի խոշորացումից հետո անհրաժեշտություն է առաջացել համայնքային հողերը տարանջատել և ստուգել, անհրաժեշտության դեպքում վերանայել, որից հետո հստակեցնել դրանց կարգավիճակները և հետագայում օգտագործելու կարգն ու պայմանները։

Վարչական ղեկավարների կողմից բարձրացվեցին հարցեր, որոնք քննարկվեցին։

Լսեցին- վարելահողերի պայմանագրերի կնքման ժամկետներին, պայմաններին, մրցույթի կարգին վերաբերող հարցեր, այն մասին, թե ինչպես ճշգրտել այն հողատեսակները, որոնց նպատակային նշանակությունը ժամանակի ընթացքում փոփոխվել է։

Որոշվեց Կադաստրի կոմիտեի հետ տանել աշխատանքներ հողային հաշվեկշիռներում առաջացած անճշտությունները հայտնաբերելու և ճշտելու ուղղությամբ։

Վարչական ղեկավարներին հանձնարարվեց համաձայն բնակավայրերի հողային հաշվեկշիռների՝ վերանայել համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի չափերը, ուսումնասիրել գործող պայմանագրերը, տրամադրված հողամասերի չափերը, տեղադիրքը, նպատակային և գործառնական նշանակությունները, որպեսզի հետագայում օրենքով  սահմանված կարգով հայտարարվեն մրցույթներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner