Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 20/03/2024 11:00
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ, ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՄԵԼԱՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԹԱԳՈՒՀԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն * Խորհրդակցություն՝ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի հետ
Բովանդակություն *

Մասնակցում էին

Արտակ Մաթոսյանը- համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,

Հովիկ Հովհաննիսյանը- համայնքի ղեկավարի տեղակալ,

Ազգանուշ Ֆրանգյանը- աշխատակազմի քարտուղար,

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը։

 

Օրակարգում

1. ՏԱՊ-ի կազմելու գործընթացի վերաբերյալ։

2. Հանձնարարականների կատարման ընթացակարգի վերաբերյալ։

3. Կարգապահական հարցեր։

4. Համայնքապետարանի տեղեկատվության էլեկտրոնային հարթակներում տարվող աշխատանքների վերաբերյալ։

 

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց Տարեկան աշխատանքային պլանի կազմման գործընթացի բովանդակության և ժամկետների վերաբերյալ հարցը։ Աշխատակազմին հանձնարարեց սահմանված ժամկետների շրջանակում կատարել աշխատանքը։

Կրկին ուշադրություն հրավիրվեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով հանձնարարականների կատարման ընթացակարգին։ Ա.  Ֆրանգյանը հիշեցրեց, որ հանձնարարականների կատարմանը զուգահեռ՝ կատարողը պարտավոր է նաև նույն համակարգով զեկուցագիր ներկայացնել անմիջական վերադասին, ումից ստացել է հանձնարարականը։

Բնակավայրերից համայնքապետարան դիմող քաղաքացիների հարցերի քննությանն և դրանց լուծման ընթացքին պարտադիր ներգրավվելու են վարչական ղեկավարները, քանի որ նրանք օրենքով սահմանված կարգով ի պաշտոնե բնակավայրի տարածքում գործում են համայնքի ղեկավարի անունից և ի թիվս մի շարք կարևոր գործառույթների, ապահովում են բնակավայրի շահերի ներկայացվածությունը բազմաբնակավայր համայնքում և հանդիսանում են համայնքի ղեկավար-բնակչություն փոխհարաբերությունների միջնորդ։

Ա. Ֆրանգյանը աշխատակազմի ուշադրությունը հրավիրեց աշխատանքից բացակայությունների թույլտվությունների տրամադրման կարգին և բացակայության թերթիկների պարտադիր լրացմանը։ Քննարկվեցին նաև կարգապահական մի շարք այլ հարցեր։

Քննարկման ներկայացվեց համայնքապետարանի տեղեկատվության էլեկտրոնային հարթակներում տարվող աշխատանքների, լուսաբանվող նյութերի հանրայնացման և տարածման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր, ինչը պայմանավորված է համայնքապետարան-բնակչություն  կապի ամրապնդման, կատարվող աշխատանքների թափանցիկության և հանրությանը տեղեկության հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ։

Քննարկվեցին նաև օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցեր։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner