Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի փետրվարի 28-ի (թիվ ԼԴ4/1183/02/22 քաղաքացիական գործ) վճիռը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999PAE6VJK) և Արշակ Վրեժի Դավթյանի (ծնված՝ 08․08․1972թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Արշակ Վրեժի Դավթյանին դատական վճռով փոխանցված 28,6 քառակուսի մետր մակերեսով խանութին տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան հրապարակ, 6 շենք, 15 խանութ» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: