Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 21
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
«ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով, հաշվի առնելով, որ «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով 2021 թվականի փետրվարի 19-ին և 2021 թվականի մարտի 15-ին հայտարարված մրցույթները մասնակի չեն կայացել մասնակից չլինելու պատճառով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար սննդամթերքի ձեռքբերումը համարել անհետաձգելի:

2. Համաձայնություն տալ սույն որոշման 1-ին կետում նշված սննդամթերքի ձեռքբերման համար մեկ անձից գնում կատարելու:

 

 

 

      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner