Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՆՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման մեջ կատարել  փոփոխություններ` որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Հաստատել Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով` 840 005,5  հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս 517 090,0  հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս 167 899,6  հազար Հայաստանի Հանրապետության դրամ.

2) տարեսկզբի ազատ մնացորդ՝ 155 015,9  հազար Հայաստանի Հանրապետության դրամ¸ այդ թվում՝

ա. վարչական մաս 7 809,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ¸

բ. ֆոնդային մաս 147 206,5  հազար Հայաստանի Հանրապետության դրամ¸

3) ծախսերի գծով՝ 840 005,5 հազար Հայաստանի Հանրապետության դրամ¸ այդ թվում՝

ա. վարչական մաս 524 899,4  հազար Հայաստանի Հանրապետության դրամ¸

բ. ֆոնդային մաս 315 106,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ¸

4) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ»:

2. Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշմամբ հաստատված 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

       


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Նախագիծ կազմող ՀԵՆՐԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(373.24 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner