Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15022018-06-0026 և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2316206 վկայականները, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999MUTC33G) և Ռաֆիկ Ռուբիկի Ղազարյանի (ծնված՝ 20․10․1977թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Միավորել Ռաֆիկ Ռուբիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող «Մարզ Լոռի, Սպիտակ ք., Ա. Մանուկյան փողոց, 5/2 ավտոտեխսպասարկման կայան» և «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք. Ա. Մանուկյան 5/4 հողամաս» հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0244-0010 և 06-006-0244-0011 կադաստրային ծածկագրերով 0,0064 և 0,01215 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը։
2. Սույն որոշման 1-ին կետով միավորված անշարժ գույքին տրամադրել «Համայնք Սպիտակ, ք. Սպիտակ, Այգեստան թաղամաս, 2/2 ավտոտեխսպասարկման կետ» հասցեն:
3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: