Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսվար Արթուր Միքայելյանի 2025թ սեպտեմբերի 29-ի, հոկտեմբերի 15-ի, հոկտեմբերի 27-ի զեկուցագրերը, Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Գուրգեն Վարդանյանի 2025թ սեպտեմբերի 29-ի զեկուցագիրը, Հարթագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Գաբրիելյանի 2025թ հոկտեմբերի 9-ի զեկուցագիրը, Սպիտակ համայնքի կարիքների համար անհրաժեշտ ապրանքներ գնելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման 4251 հոդվածից հատկացնել 21 100 ՀՀ դրամ:
2. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Փողոցների լուսավորություն» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 տնտեսագիտական հոդվածից հատկացնել 33 720 ՀՀ դրամ:
3. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: