Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 976
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2025 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՄԵՋ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-098-0109-0173 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,01745 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1 -ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին մասով, 50-րդ և 58-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-098-0109-0173 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,01745 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա 1992 թվականին ինքնակամ կառուցված անասնաշենքի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2025YMLYY5 և Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06202K59DLLW)՝ որոշում եմ.

1․ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Սարամեջ բնակավայրում գտնվող 06-098-0109-0173 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,01745 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 79,3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական։ 2. Հաստատել Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Սարամեջ բնակավայրում գտնվող 06-098-0109-0173 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,01745 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող շինությունների հատակագիծը։ 3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը: 4. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Համայնք Սպիտակ, գ․ Սարամեջ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 7 անասնաշենք» հասցեն։ 5. Սույն որոշումը 5-օրյա ժամկետում տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու հասմար: 6. Իրավունքի պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած Ալբերտ Խաչիկի Ֆարմանյանին (ծնված՝ 10.07.1971թ․) օրինականացված կառույցն և դրա պահպանման համար անհրաժեշտ հողամասը սահմանված կարգով և գներով սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ ձեռք բերելու համար: 7․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ Իննա Կարապետյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.48 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner