Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 163-Ա որոշումը, 2024 թվականի մարտի 25-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 2/1-3 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-006-0077-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,12232 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.
1. «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք․, Բանավան թաղամաս, 74/3 հողամաս» հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-006-0077-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,12232 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 1 493 527,20 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր քսանյոթ ամբողջ քսան հարյուրերորդական) ՀՀ դրամով, բնակելի տուն կառուցելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Ռաֆիկ Ռուբիկի Ղազարյանին (ծնված՝ 20․10․1977թ․)։
2. Ռաֆիկ Ռուբիկի Ղազարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում։