Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14042017-06-0040 վկայականը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի, համայնք Ջրաշեն 8-րդ փողոց 32/3 հողամաս» հասցեում գտնվող 06-095-0068-0022 կադաստրային ծածկագրով 0,19 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հանդիսությունների սրահ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2․ Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 1 504 800,00 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 792 ՀՀ դրամ)։
3․ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։