Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Մհեր Նորիկի Էվոյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող BMW 530 I մակնիշի (հաշվառման համարանիշ` 36ST908) փոխադրամիջոցի գույքահարկը վճարելու պարտավորությունը չի կատարել` որոշում եմ.
1. Մհեր Նորիկի Էվոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին:
3. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Մհեր Նորիկի Էվոյանին: