Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Ուզբեկական թաղամասում գտնվող 06-006-0164-0008 կադաստրային ծածկագրով 0,04164 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, դրա վրա գտնվող 198,32 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը (նկուղ՝ 53,22 քառակուսի մետր, 1-ին հարկ՝ 64,87 քառակուսի մետր, 2-րդ հարկ՝ 64,78 քառակուսի մետր, աստիճանահարթակ՝ 6,09 քառակուսի մետր, բաց պատշգամբ՝ 9,36 քառակուսի մետր) առաջին պետական գրանցման ժամանակ հաշվառվել է «անհայտ» քաղաքացու անունով, Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի Ուզբեկական թաղամասում գտնվող 06-006-0164-0008 կադաստրային ծածկագրով 0,04164 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, դրա վրա գտնվող 198,32 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը (նկուղ՝ 53,22 քառակուսի մետր, 1-ին հարկ՝ 64,87 քառակուսի մետր, 2-րդ հարկ՝ 64,78 քառակուսի մետր, աստիճանահարթակ՝ 6,09 քառակուսի մետր, բաց պատշգամբ՝ 9,36 քառակուսի մետր) ճանաչել համայնքային սեփականություն