|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 ապրիլի 2021 թվականի N |
2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ, հաշվի առնելով, որ գնման այլ ձևերի կիրառմամբ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրի կառուցման աշխատանքները մինչև 2021 թվականի սեպտեմբերի 27-ը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի տարելիցը, ավարտին չեն հասցվի և ընդառաջ գնալով զոհվածների հարազատների խնդրանքին՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհվածների հուշահամալիրի կառուցման աշխատանքների ձեռքբերումը համարել անհետաձգելի:
2. Համաձայնություն տալ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերման համար մեկ անձից գնում կատարելու: |
Կողմ -8 ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՇՈՒՇԱՆՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|