Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 15-16-ին Դուբայում կանցկացվի «Մոդուլային շինարարության և հավաքովի կառուցման 4-րդ ամենամյա գագաթնաժողովը» (4th Annual Modular Construction & Prefabrication Summit)։ Գագաթնաժողովը կազմակերպվում է Trueventus մասնավոր ընկերության կողմից՝ առանց տեղական իշխանությունների ներգրավվածության։ Միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները կներկայացնեն մոդուլային շինարարության նորագույն տեխնոլոգիաները, հմտությունները և նոր մոտեցումները։
Մասնակիցները հնարավորություն կունենան՝ ծանոթանալու որոշումների կայացման արդյունավետ ռազմավարություններին, ուսումնասիրելու մոդուլային շինարարության առաջատար մեթոդները, բացահայտելու շինարարական ժամկետների կրճատման եղանակները, ծանոթանալու կայուն զարգացմանն ուղղված նոր սերնդի նյութերին, համագործակցելու ոլորտի կարևոր մասնագետների և կազմակերպությունների հետ։
Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ վճարովի հիմունքներով։ Մասնակցության պայմանների, օրակարգի և գրանցման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է կազմակերպիչ ընկերության կայքում՝ www.trueventus.com հասցեով՝ ընտրելով Դուբայում կայանալիք գագաթնաժողովը։
Մասնակցության ցանկության մասին տեղեկացնել մինչև 2025թ. հոկտեմբերի 3-ը, ժամը 12:00՝ Լոռու մարզպետի աշխատակազմին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել համայնքապետարան կամ զանգահարել՝ (0322) 2-53-25 հեռախոսահամարով։