Հարգելի՛ սպիտակցիներ
Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 7-ին նվիրված միջոցառումների ծրագիրը և ակնկալում Ձեր բոլորի մասնակցությունը երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Ծրագիր
- 2019թ. դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ին Սպիտակի սուրբ Հարություն եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ:
Օրվան համահունչ երաժշտական կատարումներով հանդես կգան Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցու երգչախումբը և Վանաձորից հրավիրված լարային քառյակը:
Հոգեհանգստյան կարգի ավարտին կմատուցվի հոգեհաց հարիսայի տեսքով:
Քաղաքային թանգարանում կբացվի ռուս լուսանկարիչ Եվգենի Ժիլյաևի նկարների ցուցահանդեսը՝ նվիրված դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
- 2019թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին հուշարձանների պուրակում երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին կկատարվի պսակադրության արարողություն, որից հետո տեղի կունենա Քըրք-Քըրքորյանի հուշարձանի բացման արարողությունը: