28.03.24
Համայնքի ղեկավարը ներկա է գտնվել «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար»-ի բացմանը
|
«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից Սպիտակի քաղաքային գրադարանում իրականացվեց «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը: Ընտրված Տավուշի և Լոռու մարզերի գրադարաններից Լոռիում նախապատվությունը տրվել էր Սպիտակի քաղաքային գրադարանին, որտեղ ստեղծվեց ընթերցանության անկյուն՝ նորատիպ գրքերով: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Սպիտակի քաղաքային գրադարանների տնօրենները, պաշտոնատար այլ անձինք, մշակութային գործիչներ և ընթերցասերներ։ Բացման խոսքով հանդես եկան կազմակերպիչները, ելույթ ունեցան «Սպիտակի մշակույթի ...
Մանրամասն |
|
27.03.24
Սպիտակ համայնքի ղեկավարն ընդունել է «Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ուսումնասիրություն և վերլուծություն. օգուտներ, ազդեցություն և խոստումներ հետագա բարեփոխումների համար» ծրագրի փորձագիտական խմբին
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/GIZ) օժանդակությամբ իրականացնում է «Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ուսումնասիրություն և վերլուծություն. օգուտներ, ազդեցություն և խոստումներ հետագա բարեփոխումների համար» ծրագիրը, որի նպատակն է վերլուծել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, արդյունավետությունը, ազդեցությունը, ինչպես նաև մշակել բարեփոխումների հետագա փուլերի համար գործնական առաջարկություններ: Սպիտակ համայնքը ներառվել է ծրագրում, որի շրջանակում «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության փորձագիտական թիմը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Քաջայր ...
Մանրամասն |
|
27.03.24
Սպիտակ համայնքը ձեռք է բերել նոր ավտոաշտարակ
|
Սպիտակի համայնքապետարանը շարունակում է համալրել ավտոպարկը։ Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել FAW GKS 12 մակնիշի նոր ավտոաշտարակ։ Արժեքը 21 792 000 ՀՀ դրամ է։
|
|
21.03.24
Ավարտվեց 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը
|
Մարտի 21-ին Սպիտակի Դ․ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը: Մասնակցում էին Սպիտակի Դ․ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի, Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան համար 3 հիմնական դպրոցի, Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոցի, Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի, Հարթագյուղի միջնակարգ դպրոցի, Մեծ Պարնիի Մ․ Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի, Ջրաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները՝ բաժնի ...
Մանրամասն |
|
20.03.24
Սպիտակ համայնքի կողմից ձեռք բերված երկրորդ նոր աղբատար մեքենան ևս արդեն համայնքում է
|
ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Սպիտակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքը ձեռք է բերել 2 նոր աղբատար մեքենա։ Մինչ այդ նույն ծրագրի շրջանակում համայնքը ձեռք էր բերել նոր մոդելի 500 աղբարկղեր, 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա (МАЗ-6912С3-310) և 1 ինքնաթափ մեքենա (МАЗ- 457121-537-000)։ Համայնքը շուտով կստանա ևս 1 նոր աղբատար մեքենա։ Ծրագրի ընդհանուր արժեքը 278 425 000 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 13 921 250 ՀՀ դրամ (5 %):
|
|
20.03.24
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել համայնքապետարանի աշխատակազմի հետ
|
Այսօր՝ մարտի 20-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։ Այն վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը, և համայնքապետարանի աշխատակազմը՝ բաժինների պետերի գլխավորությամբ։ Օրակարգում ՏԱՊ-ի կազմելու գործընթացի, հանձնարարականների կատարման ընթացակարգի, կարգապահության, համայնքապետարանի տեղեկատվության էլեկտրոնային հարթակներում տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր էին։ Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց Տարեկան աշխատանքային պլանի կազմման գործընթացի բովանդակության և ժամկետների վերաբերյալ հարցը։ Աշխատակազմին ...
Մանրամասն |
|
15.03.24
Սպիտակ համայնքը ձեռք է բերել նոր աղբատար մեքենա
|
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքի կողմից ներկայացված «Սպիտակ խոշորացված համայնքում կոմունալ և սանիտարական պայմանների բարելավում» ծրագրով համայնքը ձեռք է բերել 1 նոր աղբատար մեքենա։ Մինչ այդ նույն ծրագրի շրջանակում համայնքը ձեռք էր բերել նոր մոդելի 500 աղբարկղեր, 1 բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա (МАЗ-6912С3-310) և 1 ինքնաթափ մեքենա (МАЗ- 457121-537-000)։ Համայնքը շուտով կստանա ևս 2 նոր աղբատար մեքենա։ Ծրագրի ընդհանուր արժեքը 278 425 000 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 13 921 250 ՀՀ դրամ (5 %):
|
|
14.03.24
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Սպիտակ համայնքի բնակավայրերի օպերատորների հետ
|
Այսօր մարտի 14-ին, անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն Սպիտակ համայնքի բնակավայրերի օպերատորների հետ։ Այն վարում էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Ներկա էին նաև աշխատակազմի տարբեր բաժինների ներկայացուցիչներ։ Օրակարգում աշխատանքային կարգապահության, «Ecomunity» և «Vector +» ծրագրերով աշխատելու ընթացակարգերի, արտոնություններ տրամադրելու և հարկերից ազատելու, տեղեկանքներ տրամադրելու ընթացակարգերի մասին, ինչպես նաև հանձնարարականների կատարման, բնակչության ռեգիստրի վարման և քաղաքացիների դիմումների մուտքագրման ընթացակարգի մասին հարցերն էին։ Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց դիմումների, տեղեկանքների տրամադրման գործավարական կարգի պատշաճ իրականացման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |