18.04.24
Նոր ու ժամանակակից շարժակազմերի ձեռքբերումով Սպիտակի համայնքապետարանը շարունակում է համալրել ավտոպարկը
|
Սպիտակի համայնքապետարանը համայնքի կարիքների համար սեփական միջոցներով ձեռք է բերել «Գազել» (ГАЗ-A65R33-60) մակնիշի երկու նոր ավտոմեքենա։ Ընդհանուր արժեքը 26 940 000 դրամ է։
|
|
16.04.24
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ
|
ՀՀ Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ոստիկանության համակարգը մեր պետականության երաշխավորներից է, հասարակության անվտանգության պահապանը: Մեր ոստիկանությունը դժվարին և փառավոր ուղի է անցել: Անուրանալի է նրա դերը հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում: Բոլորիս պարտքն է ուս-ուսի դիմագրավել բոլոր մարտահրավերներին ու ձևավորել իրավագիտակից, օրինապահ և պատասխանատու հասարակություն: Բարձր եմ գնահատում ոստիկանություն-ՏԻՄ սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնում հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության, հանցագործությունների կանխարգելման, իրավախախտումների և հանցավորության ...
Մանրամասն |
|
14.04.24
Համայնքի ղեկավարը տեղում հետևել է Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան շինաշխատանքներին
|
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շրջայց է կատարել Մեծ Պարնի բնակավայր՝ տեղում ուսումնասիրելու մշակույթի տան շինաշխատանքների որակը։ Հիշեցնենք, որ 2021 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են շենքի տանիքի հիմնանորոգման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքներ։ 2023 թվականին մեկնարկել են «Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան ներքին հարդարման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները, որոնք շարունակվում են 2024 թվականին: Համայնքի ղեկավարի այցերը շինարարական հրապարակներ պարբերական բնույթ են կրում:
|
|
12.04.24
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Այսօր՝ ապրիլի 11-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը: Օրակարգում ընդգրկված էր 13 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին:
|
|
11.04.24
Աշխատանքային խորհրդակցություն՝ բնակավայրերի օպերատորների հետ
|
Այսօր՝ ապրիլի 11-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր խորհրդակցություն, որին ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ և բնակավայրերի օպերատորները։ Խորհրդակցությունը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին աղբահանության վարձավճարների հավաքագրմանը,, սեփական եկամուտների հավաքագրմանը, ներքին փաստաթղթաշրջանառությանը, ֆիզիկական անձանց եկամտահարկի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացին և աշխատանքային կարգապահությանը։ Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց աղբահանության վարձավճարների հավաքագրման նոր ընթացակարգը։ Յուրաքանչյուր բնակավայր ըստ օրինակելի ձևաչափի ստեղծելու է աղբահանության ...
Մանրամասն |
|
09.04.24
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ցերեկույթ՝ Սպիտակի երաժշտական դպրոցում
|
Ապրիլի 9-ին «Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի համերգասրահում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային առնչություններին: Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ։ Համերգին ներկա էին նաև Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ասոցիացիայի նախագահ Սերժ Քուրքդջյանը, կազմակերպության քարտուղար Ֆրանկ Գարաբեդյանը, Դավիթ Շահինյանը, Սպիտակի պատվավոր քաղաքացի Ռենե Լևոնյանը և բազմաթիվ երաժշտասերներ։ ...
Մանրամասն |
|
07.04.24
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
|
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Մայրերն անսահման նվիրումի և սիրո խորհրդանիշն են: Հայ ընտանիքներն ամուր են հենց նրանց շնորհիվ: Շնորհակալություն, որ դուք մեր կողքին եք, որ քաջալերում եք բոլոր նախաձեռնություններում, ուղղորդում ու իմաստավորում եք մեր ճանապարհը, մեզ հետ միասին կերտում մեր համայնքի, մեր հայրենիքի վաղվա օրը: Խոնարհվում եմ հերոսածին մայրերի առաջ, որոնք իրենց ամենաթանկը՝ զավակներին նվիրեցին բոլորիս Մեծ Մոր՝ Մայր Հայրենիքի փրկության համար: Այսօր էլ հազարավոր մայրեր ճանապարհում են իրենց զավակներին մեր խաղաղությունը ...
Մանրամասն |
|
05.04.24
Սպիտակում բացվեցին Սոցիալական ձեռներեցների դպրոց և միջազգային ակադեմիայի մասնաճյուղ
|
Այսօր՝ ապրիլի 5-ին, «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի հարկի տակ տեղի ունեցավ «Դարձիր սոցիալական ձեռներեց, շենացրու քո Սպիտակ համայնքը» սոցիալական ձեռներեցների (ՍՁ) դպրոցի և միջազգային ակադեմիայի Լոռու մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը։ Կրթական ծրագիրն իրականացվում է Սպիտակի համայնքապետարանի հովանու ներքո։ ՍՁ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, ծրագրի ղեկավարներն ու մասնակիցները, բազմաթիվ հյուրեր։ Ծրագրին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |