top

05.09.2018


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փակ դասական աճուրդ:

Լոտ 1 – Երևանյան խճուղի, թիվ 70 հասցեում գտնվող 06-006-0570-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 574 000 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:

Լոտ 2 - Ալեք Մանուկյան փողոց, թիվ 19/2 հասցեում գտնվող 06-006-0478-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,003 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով: Հողամասի մեկնարկային գինը՝ 15 840 ՀՀ դրամ:

Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասերը գտնվում են Մ-3 մայրուղու հարևանությամբ, առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:

Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջներին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2018թ. հոկտեմբերի 8–ին ժամը 12.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2018 թ հոկտեմբերի 5-ին, ժամը 12.00։


×