top

29.10.2018


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի փակ դասական աճուրդ:
Լոտ 1 – Սպիտակ համայնքում գտնվող 06-006-0205-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 4,13158հա մակերեսով 5-րդ կարգի անջրդի վարելահող, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 1 012 237 ՀՀ դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2018թ. դեկտեմբերի 3–ին ժամը 14.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2018թ նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին։


×