top

06.11.2019


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ:
Լոտ-1 – ք.Սպիտակ, Երևայան խճուղի, թիվ 66 հասցեում գտնվող 06-006-0098-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման հողամաս, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 574 000 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով 28 700 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:
Լոտ-2 – ք.Սպիտակ, Երևայան խճուղի, թիվ 68 հասցեում գտնվող 06-006-0098-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման հողամաս, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Հողամասի մեկնարկային գինը 574 000 ՀՀ դրամ:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով 28 700 ՀՀ դրամ, վճարվում է աճուրդի անցկացման օրը:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն:
Հողամասերը գտնվում են Մ-3 մայրուղու հարևանությամբ, առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդը կայանալու է 2019թ. դեկտեմբերի 6–ին ժամը 10.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ, 301 սենյակ):
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 2019թ դեկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնանակցության վճարի անդորրագիր 10000 ՀՀ դրամի չափով` վճարված Սպիտակի համանայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին:


×