top

03.10.2017


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման ու անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի փակ դասական աճուրդ:
Լոտ 1 – Ալ.Մանուկյան փողոց, թիվ 112 հասցեում գտնվող 06-006-0237-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,007374հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 79 940 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2017թ. հոկտեմբերի 30-ը:
Աճուրդը կայանալու է 2017թ. նոյեմբերի 2–ին ժամը 14.00-ին:


×