top

21.12.2017


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման ու անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի փակ դասական աճուրդ:
Լոտ 1 – Երևանյան խճուղի, թիվ 58/1 հասցեում գտնվող 06-006-0570-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,146հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 827 000 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Լոտ 2 – Ալ.Մանուկյան փողոց, թիվ 113 հասցեում գտնվող 06-006-0498-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,00839հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 86 000 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Լոտ 3 – Ալ.Մանուկյան փողոց, թիվ 3/3 հասցեում գտնվող 06-006-0501-0104 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,0024հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, խանութ կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 53 700 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Լոտ 4 - Ալ.Մանուկյան փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 06-006-0235-0032 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության 0,33954 հա մակերեսով արդյունաբերական օբյեկտների գործառնական դասակարգման հողամասը, արտադրամաս կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 967 390 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջներին, պայմանագրերի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2018թ. հունվարի 19-ը:
Աճուրդը կայանալու է 2018թ. հունվարի 22–ին ժամը 12.00-ին:


×