top

29.12.2017


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման ու անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի փակ դասական աճուրդ:
Լոտ 1 – Երևանյան խճուղի, թիվ 80 հասցեում գտնվող 06-006-0094-0037 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,1հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հանրային սննդի օբյեկտ կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 554 000 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Լոտ 2 – Ալ.Մանուկյան փողոց, թիվ 5/4 հասցեում գտնվող 06-006-0244-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,01215հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոլվացման կետ կառուցելու նպատակով:
Մեկնարկային գինը 105 160 ՀՀ դրամ ներառյալ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և գրանցման ծախսերը:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջներին, պայմանագրերի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2018թ. փետրվարի 2-ը:
Աճուրդը կայանալու է 2018թ. փետրվարի 5–ին ժամը 12.00-ին:


×