top

18.12.2018


Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի և 186-րդ հոդվածի, «Սպիտակի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 5.2-րդ կետի, հաշվի առնելով, որ «Սպիտակի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վարձակալությամբ իր գործունեությունն իրականացնում է թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքում, զբաղեցրած տարածքը ջեռուցվում է էլեկտրական մարտկոցներով, որոնց միջոցով հնարավոր չէ ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 857 հրամանով հաստատված սանիտարական նորմերը, հատկապես միջանցքում և սանհանգույցներում, որը բացասաբար է անդրադառնում երեխաների առողջության վրա, հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սպիտակի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի առաջարկությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. 2019 թվականի հունվար և փետրվար ամիսների ժամանակահատվածը՝ երկու ամիս, «Սպիտակի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար համարել պարապուրդի ժամանակ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով ապահովել աշխատողների աշխատավարձի վճարումը հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար:


×