top

18.12.2018


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Անդրանիկ Գրիշայի Գյուլազյանի դիմումը և հաշվի առնելով, որ Անդրանիկ Գյուլազյանը 1997 թվականից, առանց իրավաբանական ձևակերպման տիրապետում է Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ալ. Մանուկյան փողոց, թիվ 59 հասցեում գտնվող հողամասը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ալ. Մանուկյան փողոց, թիվ 59 հասցեում գտնվող, 06-006-1732-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից 0,002 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, տաղավար տեղադրելու նպատակով, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Անդրանիկ Գրիշայի Գյուլազյանին տրամադրելուն:
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել 6 000 ՀՀ դրամ (1 քմ 300 ՀՀ դրամ):


×