top

27.12.2018


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի 2019 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով՝ 443 574,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ծախսերի գծով՝ 443 574,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ¸
3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի.
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի.
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի.
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի.
6. Սահմանել, որ.
1) համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 8%-ը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:


×