top

31.01.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ԳԱԶ 53-12 ԿՕ-503Բ մակնիշի (պետհամարանիշ՝ 681 LL 36) տրանսպորտային միջոցը մինչ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ամսական 30 000 ՀՀ դրամ վարձավճարով, առանց մրցույթի, փողոցների սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման մրցույթում հաղթող ճանաչված «Նարինե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն:


×