top

28.02.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 28-ի նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2018 թվականի հաշվետու տարում 2017-2021 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին
3.Սպիտակ համայնքի Առափնյա թաղամասի ճանապարհի անձրևաջրատար առվի կառուցման, Պանրագործների թաղամասի անձրևաջրատար առվի կառուցման, փողոցի մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման և Տաշիր, Էստոնական, ՈՒզբեկական, Բանավան թաղամասերի փողոցային լուսավորության համակարգերի կառուցման սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համաձայնություն տալու մասին
4.Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
5. Սպիտակ համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 70-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Կողմ -11

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ
ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ
ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ
ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
ՄԽԻԹԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ
ՆԱԶԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ
ՇՈՒՇԱՆՅԱՆ ՄԿՐՏԻՉ
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ
ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱ


×