top

15.04.2019


Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 892-րդ հոդվածի, Սպիտակ համայնքի կարիքների համար փողոցային լուսավորության գոյություն ունեցող համակարգերի արդիականացման և նոր համակարգերի կառուցման աշխատանքների ձեռքբերման ՀՀ ԼՄՍՀ-ԲՄԱՇՁԲ-18/1 ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու նպատակով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի ու «ՎԱՀՐԱԴՅԱՆ ՇԻՆ» և «ՈՒՅՈՒՏ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 22.02.2019թ. կնքված թիվ ՀՀ ԼՄՍՀ-ԲՄԱՇՁԲ-18/1 պայմանագրի շրջանակներում (պայմանագրի արժեքը 99 060 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ) ֆակտորինգային միջոցներ ներգրավելուն:
2. Սպիտակ համայնքի ու «ՎԱՀՐԱԴՅԱՆ ՇԻՆ» և «ՈՒՅՈՒՏ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 22.02.2019թ. կնքված թիվ ՀՀ ԼՄՍՀ-ԲՄԱՇՁԲ-18/1 պայմանագրից բխող պահանջի իրավունքի զիջման(ֆակտորինգի) դեպքում ստանձնել 9 (ինը) տոկոսի չափով ֆակտորինգի միջնորդավճարի վճարման պարտավորությունը:


Կողմ -13

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ

ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՇԻՐՈՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×