top

30.07.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանի 17.05.2019թ. թիվ 01/03481-2019 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ 2019 թվականի Համահայկական ամառային 7-րդ խաղերին Սպիտակ համայնքի մասնակիցների և պատվիրակության անդամների մասնակցությունն ապահովելու համար՝ գիշերավարձի և սննդի ծախսերը հոգալու նպատակով Սպիտակ համայնքի 2019 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ ծառայություններ» գործառնական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4729 հոդվածից 856 500 ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրելուն՝ համաձայն հավելվածի:

Կողմ -8
ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ
ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ԽՈՅԵՑՅԱՆ ՄԱՆՎԵԼ
ՄԽԻԹԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ
ՇՈՒՇԱՆՅԱՆ ՄԿՐՏԻՉ
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ
ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ



×