top

29.08.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 29-ի արտահերթ նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի շենք կառուցելու նպատակով նվիրատվությամբ հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին
4. Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենք կառուցելու նպատակով նվիրատվությամբ հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին
5. Հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին
6. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
Կողմ -8
ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ
ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ
ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0
Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×