top

29.08.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 05/7 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում գորգագործության և կարի առարկա դասավանդելուն:
2. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի «Սպիտակի համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 62-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշման թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:



Կողմ -8
ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ
ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ
ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0
Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×