top

29.08.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով և 89-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի հուլիսի 18-ի 01/07.1/5419-19 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Երևանյան խճուղի, թիվ 86 հասցեում գտնվող 06-006-0570-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 1,00002 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի շենք կառուցելու նպատակով, նվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելուն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:


Կողմ -8
ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ
ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ
ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0
Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×