top

29.08.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով և 89-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի օգոստոսի 28-ի թիվ 16429 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Երևանյան խճուղի, թիվ 87 հասցեում գտնվող 06-006-0570-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,35062 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենք կառուցելու նպատակով, նվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելուն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:



Կողմ -8
ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ
ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ
ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0
Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×