top

29.08.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 72-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «բ» ենթակետով, հաշվի առնելով, որ Ցողիկ Թաթևոսի Դարչինյանը 1993 թվականից առանց իրավաբանական ձևակերպման անընդմեջ և բացահայտ տիրապետում է Սպիտակ համայնքի «Ատվոդ» հանդամասում գտնվող Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0260-0033 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի 0,13642 հեկտար մակերեսով հողամասը, այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով 2019 թվականի հուլիսի 10-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10072019-06-0024 վկայականը և Ցողիկ Թաթևոսի Դարչինյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0260-0033 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի 0,13642 հեկտար մակերեսով հողամասը առանց մրցույթի վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով Ցողիկ Թաթևոսի Դարչինյանին (ծնված 23.02.1957թ.) տրամադրելուն:
2. Հողամասի տարեկան վարձավճարը սահմանել հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 25 % չափով՝ 924 ՀՀ դրամ:


Կողմ -8
ԲԱՐՍԵՂՅԱՆ ԳՈՌ
ԹԱՄԱՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՄԱԹՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ
ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0
Ձեռնպահ -0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×